երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ղրղզստանի նոր վարչապետ է դարձել Ադիլբեկ Կասիմալիևը

Ղրղզստանի նոր վարչապետ է դարձել Ադիլբեկ Կասիմալիևը

Ղրղզստանի նախարարների կաբինետի ղեկավար է նշանակվել Ադիլբեկ Կասիմալիևը: Այս մասին հաղորդել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ադիլբեկ Կասիմալիևը նշանակվել է նախարարների կաբինետի նախագահ», - հաղորդել են մամուլի ծառայությունում։

Այլ հրամանագրերով Դանիյար Ամանգելդիևը նշանակվել է կաբինետի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում, իսկ Բակիտ Սիդիկովը՝ էկոնոմիկայի և առևտրի նախարարի պաշտոնում։

Դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը հեռացել է պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով։

 

  • Կիսվել: