ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ղրղզստանի նախագահը՝ Բիշքեկի ՋԷԿ-ում պայթյունի հնարավոր պատճառի մասին

Ղրղզստանի նախագահը՝ Բիշքեկի ՋԷԿ-ում պայթյունի հնարավոր պատճառի մասին

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը հայտնել է իր ենթադրությունն այն մասին, որ Բիշքեկի ՋԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի պատճառը կարող է լինել ածխի բարձր կալորիականությունը։ Այս մասին նա ասել է Kabar-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ՋԷԿ-ում բարձր կալորիականությամբ ածուխ են այրել, ինչը կարող էր հանգեցնել հրդեհի և պայթյունի։

«Նախկինում Բիշքեկի ՋԷԿ-ը Կարա-Քեչե հանքավայրի ածուխն էր այրում, կալորիականությունը կազմում է 3800 կկալ մեկ կիլոգրամում։ Անցյալ տարի որոշեցինք օգտագործել Շաբիրկուլի ածուխը։ Դրա կալորիականությունը կազմում է 5500 կկալ/կգ։ Ես փորձագետ չեմ, բայց կարծում եմ, որ պայթյունը տեղի է ունեցել ջերմաստիճանի բարձրացման պատճառով, քանի որ աշխատակիցները հաշվի չեն առել, որ դա բարձր կալորիականությամբ ածուխ է, և այրել են Կարա-Կեչին ածխի նման»,-ասել է Ղազախստանի նախագահը։

Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարար Բոոբեկ Աժիկևն իր հերթին հայտնել է, որ Բիշքեկի ՋԷԿ-ում պայթյունը տեղի է ունեցել գազերի կամ ածխի փոշու կուտակման հետևանքով։

Նշենք, որ Բիշքեկի միակ ՋԷԿ-ում արտակարգ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 2-ին, տեղական ժամանակով ժամը 3:00-ին։ Արդյունքում տուժել է կայանի հինգ աշխատակից, որոնցից երկուսի վիճակը ծանր է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վթարի պատճառով քաղաքում դադարեցվել է տաք ջրի և ջեռուցման մատակարարումը։ Արտակարգ դրության պատճառներից է դիտարկվում նաև դիվերսիան։

  • Կիսվել: