հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ղրղզստանի խոշորագույն բանկերից մեկը կասեցրել է դրամական փոխանցումները ռուսական բանկերի միջոցով

Ղրղզստանի խոշորագույն բանկերից մեկը կասեցրել է դրամական փոխանցումները ռուսական բանկերի միջոցով

Ղրղզստանի խոշորագույն բանկերից մեկը՝ MBank-ը (ԲԲԸ Առևտրային բանկ «Ղրղզստան») կասեցրել է դրամական փոխանցումները ռուսական բանկերի միջոցով, համապատասխան հայտարարությունը հրապարակվել է բանկի կայքում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «2024 թվականի օգոստոսի 16-ից ռուսական բանկերի, ներառյալ՝ Сбербанк-ի, Тинькофф-ի և МТС-ի միջոցով դրամական փոխանցումները դադարեցվել են երկու ուղղություններով։ Այս ծառայությունը ժամանակավորապես անհասանելի կլինի անորոշ ժամանակով»:

Բացի այդ՝ հաղզորդվում է նաև, որ ռուբլու ռեկվիզիտներով մուտքային փոխանցումները կիրականացվեն բանկերի միջոցով, որոնք պատժամիջոցների ենթակա չեն։

 

  • Կիսվել: