կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ղրղզստանի ղեկավարը Բլինկենին կոչ է արել չմիջամտել երկրի գործերին

Ղրղզստանի ղեկավարը Բլինկենին կոչ է արել չմիջամտել երկրի գործերին

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը պատասխան նամակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին, ուղերձի տեքստը երկուշաբթի հրապարակել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի քարտուղար Ասկատ Ալագոզովը։

Մամուլի քարտուղարի խոսքով՝ Բլինկենն ավելի վաղ նամակ էր հղել Ջապարովին, որում մտահոգություն էր հայտնել «Ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում (այսպես կոչված՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենք»-Խմբ.) փոփոխություններ անելու օրինագծի վերաբերյալ, որը քննարկվում է երկրի խորհրդարանում։ 

Անցած ուրբաթ Ղրղզստանի արտգործնախարար Ջինբեկ Կուլուբաևը Բիշքեկում ԱՄՆ դեսպան Լեսլի Վիգերիին է փոխանցել պետության ղեկավարի պատասխան նամակը պետքարտուղարին։

«Ստիպված եմ ափսոսանքով նշել, որ Ձեր նամակի բովանդակությունը մեր պետության ներքին գործերին միջամտության նշաններ ունի»,- ասված է Ջապարովի ուղերձի տեքստում:

  • Կիսվել: