երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ղրղզստանի և Չինաստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանի և Չինաստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանի և Չինաստանի սահմանին մոտ 4,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի ԳԱԱ սեյսմոլոգիայի ինստիտուտը։

«Երկրաշարժի օջախը գտնվել է Չինաստանում՝ Բեդել գյուղից 26 կմ հարավ-արևելք, Յշտիկ գյուղից 40 կմ հարավ-արևելք, Կարակոլ քաղաքից 136 կմ հարավ-արևելք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ցնցումների հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։

  • Կիսվել: