շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ղրղզստանի և Չինաստանի սահմանին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանի և Չինաստանի սահմանին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանի և Չինաստանի սահմանին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են Ղրղզստանի սեյսմոլոգները։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանում՝ այն վայրի մոտ, որտեղ հունվարի 23-ին տեղի էր ունեցել 7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ: Երկրակեղևի տատանումները՝ պայմանավորված աշխարհագրական մոտիկությամբ, զգացվել են նաև Ղրղզստանում: Էպիկենտրոնին ամենամոտ Ղրղզստանի Յշտիկ և Բեդել բնակավայրերում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը տատանվել է 3-3,5-ի սահմաններում:

Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալներով՝ հունվարի 23-ի գիշերը Չինաստանում՝ Ղրղզստանի հետ սահմանին մոտ հատվածում տեղի էր ունեցել 7 մագնիտուդով երկրաշարժ։ Առաջին ամենաուժեղ ցնցումից հետո մոտ տասը հետցնցումներ են եղել 3-ից 6 բալ ուժգնությամբ, իսկ հաջորդ օրերին այդ տարածքում գրանցվել են մոտ երեսուն ավելի զգայուն երկրաշարժեր՝ մինչև 5,9 մագնիտուդով:

Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ Ղրղզստանի տարածքում տեղի ունեցած ցնցումների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

  • Կիսվել: