Ղազախստանը վնասներ է կրել Օրենբուրգի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հшրձшկման պատճառով. աղբյուր
Օրենբուրգի գազի վերամշակման գործարանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը հարևան Ղազախստանին ստիպել է Կարաչագանակի նավթի և գազային կոնդենսատի հանքավայրում կրճատել արտադրությունը 25-30 տոկոսով: Այս մասին Reuters-ին հայտնել են իր աղբյուրները։
Ինչպես հաղորդվում է՝ Ղազախստանի էներգետիկայի նախարարությունից կիրակի օրը հայտնել էին, որ Օրենբուրգի գազի վերամշակման գործարանը, որը աշխարհի խոշորագույններից մեկն է, ստիպված է եղել դադարեցնել գազի ներմուծումը Ղազախստանից հարձակումից հետո։
Ուկրաինան հաստատել է, որ հարվածը հասցվել է Օրենբուրգի մարզում՝ ռուս-ուկրաինական սահմանից մոտավորապես 1700 կիլոմետր արևելք գտնվող գազի վերամշակման գործարանին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին։


