հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ղազախստանը և Թուրքիան համատեղ զորավարժություն կանցկացնեն

Ղազախստանը և Թուրքիան համատեղ զորավարժություն կանցկացնեն

Միջազգային լրատվական «Kazinform» գործակալությունը հայտնել է, որ 2024-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը պլանավորում է մի շարք միջազգային զորավարժություններ անցկացնել: Գրում է  Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ այդ երկրների թվում կա նաև Թուրքիան: Նրանք միասին անցկացնելու են «Վագրի ճանապարհ 2024» զորավարժությունը:

Մյուս երկրները, որոնց հետ ռազմական վարժանքներ է անցկացնելու Ղազախտանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Տաջիկստանն են:

Նշենք, որ 2024-ին Ղազախստանը հյուրընկալելու է նաև «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» (ՀԱՊԿ) անդամ երկրների մասնակցությամբ անցկացվելիք «Անսասան եղբայրություն» համատեղ զորավարժությունը:

  • Կիսվել: