երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ղազախստանում սկսել են բանկային քարտերով վճարումներ ընդունել

Ղազախստանում սկսել են բանկային քարտերով վճարումներ ընդունել

Ղազախստանի մի շարք շրջանների խանութներում, հիպերմարկետներում կրկին սկսել են բանկային քարտերով վճարումներ ընդունել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն,  այս մասին հայտնում է երկրի առևտրի նախարարությունը:
 
Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ:

 

  • Կիսվել: