շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Ղազախստանում ՀԱՊԿ գործողությունը կտևի մոտ մեկ ամիս

Ղազախստանում ՀԱՊԿ գործողությունը կտևի մոտ մեկ ամիս

Ղազախստանում ՀԱՊԿ գործողությունը կտևի մոտ մեկ ամիս։ Այդ աշխատանքը կիրականացվի իրավիճակի կարգավորման շրջանակներում, ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը։

Շվիտկինի խոսքով, հենց որ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները վայրէջք կատարեն, այդ պահից երթ կիրականացվի համապատասխան ուղղություններով։

Հիշեցնենք, որ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

  • Կիսվել: