չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ղազախստանում գազաբալոնի պայթյունից շենքում փլուզում է եղել․ կա զոհ և տուժածներ

Ղազախստանում գազաբալոնի պայթյունից շենքում փլուզում է եղել․ կա զոհ և տուժածներ

Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում երկհարկանի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով փլուզվել է տան մուտքը։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությանը, քաղաքային հիվանդանոցից հայտնել են, որ փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, կան տուժածներ։

 

Գործակալության աղբյուրը մանրամասնել է, որ միջադեպի հետևանքով զոհվել է մեկ մարդ, երկու տուժած գտնվում է վերականդանացման բաժանմունքում, ևս երեքը՝ վնասվածքաբանության բաժանմունքում։

 

Հաղորդվում է, որ տուժածների թվում կան նաև երեխաներ։ Ավելի վաղ հաղորդվում էր 11 տուժածի մասին, սակայն, ըստ ՌԻԱ Նովոստիի, վերջին տվյալներով՝ այդ թիվն ավելացել է՝ հասնելով 12-ի։ Տուժածներից 5-ը հոսպիտալացվել են, 7-ն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։

 

Ներկա պահին միջադեպի հանգամանքները պարզվում են։ Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով վնասվել է երեք բնակարան։

  • Կիսվել: