շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Ղազախստանում՝ Ալմաթիի մոտ, երկրաշարժ է տեղի ունեցել

Ղազախստանում՝ Ալմաթիի մոտ, երկրաշարժ է տեղի ունեցել

Ղազախստանի տարածքում՝ Ալմաթիի մերձակայքում այսօր՝ տեղական ժամանակով 09:10-ին 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է Ղազախստանի  արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը Ալմաթիից 55 կմ դեպի արևելք է, օջախը՝   10 կմ խորության վրա։

Ցնցումներն Ալմաթիում զգացվել են 2 բալ ուժգնությամբ։

  • Կիսվել: