շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ղազախստանի ՆԳՆ-ն հայտարարել է օտարերկրացիների ձերբակալման մասին

Ղազախստանի ՆԳՆ-ն հայտարարել է օտարերկրացիների ձերբակալման մասին

Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների համար ձերբակալվածների թվում կան օտարերկրացիներ: Այս մասին հայտնել է Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ ոստիկանություն է բերվել 4266 մարդ, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ։

«Ալմաթիի շրջանի գյուղերից մեկում ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել։ Նախնական տվյալներով՝ բերման են ենթարկվել հարևան պետության քաղաքացիներ»,-ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

  • Կիսվել: