չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի զարմիկին ձերբակալել են

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի զարմիկին ձերբակալել են

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի զարմիկ Կայրաթ Սաթիբալդիուլին ձերբակալվել է Հակակոռուպցիոն ծառայության կողմից, տեղեկացնում է Tengrinews.kz-ը:

Գերատեսչության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. ՛՛Հակակոռուպցիոն ծառայությունը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ «Ղազախտելեկոմ» ԲԲԸ-ի միջոցները առանձնապես խոշոր չափերով հափշտակելու փաստերով քրեական գործ է քննում։ Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել եւ ժամանակավոր պահելու վայր է տարվել Կայրաթ Սաթիբալդիուլին՛՛:

Նշվում է, որ այժմ ստուգում են Սաթիբալդիուլիի մասնակցությունը պետության անվտանգությունը խաթարող այլ հանցագործությունների կատարմանը։

Հաղորդվում է նաեւ, որ նախաքննությունը շարունակվում է, հետաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն հրապարակվում:

 

 

  • Կիսվել: