շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ղազախստանի նախագահը ժամանել է Անկարա

Ղազախստանի նախագահը ժամանել է Անկարա

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Անկարա՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների համար։ 

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

Օդանավակայանում նախագահ Տոկաևին դիմավորել են Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Անկարայի նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Նուր-Սուլթանում Թուրքիայի դեսպան Ուֆուկ Էքիջին և Անկարայում Ղազախստանի դեսպան Երկեբուլան Սապիևը։ 

Նախագահներ Էրդողանը և Տոկաևը կվարեն երկկողմ և ընդլայնված կազմով բանակցություններ։ 

Պետությունների ղեկավարների ներկայությամբ կստորագրվեն մի շարք փաստաթղթեր։ 

Այնուհետեւ տեղի կունենա Տոկաեւի եւ Էրդողանի համատեղ մամուլի ասուլիսը։ 

  • Կիսվել: