երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ղազախստանի նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը

Ղազախստանի նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ին ընդունեց կառավարության հրաժարականը, որը կշարունակի կատարել պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի նշանակումը:

Այդ մասին ասված Է պետության ղեկավարի հրամանագրում, որը հրապարակել Է նրա մամուլի ծառայությունը: «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածին համապատասխան որոշում եմ. ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:

Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարել Ալիխան Ասխանի Սմայիլովին»,- ասված Է փաստաթղթում: Այնտեղ նաեւ նշված Է, որ կառավարության անդամները կշարունակեն կատարել իրեց պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: