շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Տոկաևը հաղթել է Ղազախստանի նախագահական ընտրություններում

Տոկաևը հաղթել է Ղազախստանի նախագահական ընտրություններում

Այսօր Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նոյեմբերի 20-ին երկրում կայացած նախագահական ընտրությունների վերջնական տվյալները։ Ըստ ներկայացված տեղեկատվության՝ Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթում է ձայների 81,31%-ով։ Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 22-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը։

«Տոկաև Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչ – 6,456,392 ձայն կամ ձայների 81,31 տոկոսը», – ասել է նա:

Աբդիրովը պարզաբանել է, որ այս տվյալները ներկայացնում են Ալմա Աթայի, Աստանայի և Շիմքենդի շրջանների և քաղաքների տարածքային հանձնաժողովները։ Մասնակցությունը կազմել է 69,44%:

  • Կիսվել: