շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ղազախստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոլդովայի նախագահը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոլդովայի նախագահը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին

ԱՊՀ գրեթե բոլոր երկրների ղեկավարները կմասնակցեն հոկտեմբերի 14-ին Աստանայում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին, միայն Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կբացակայի՝ զբաղված աշխատանքային գրաֆիկի պատճառով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։

Նշենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 7-ին Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախագահությամբ։

՛՛Ակնկալվում է, որ կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ղեկավարները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահը՛՛,- ասել է Սմադիարովը:

 

  • Կիսվել: