չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
Ղարիբաշվիլին մարզվելիս է վնասվածք ստացել. հերքում են ներկուսակցական լարվածության մասին լուրը

Ղարիբաշվիլին մարզվելիս է վնասվածք ստացել. հերքում են ներկուսակցական լարվածության մասին լուրը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ը նշում է, որ կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին «մարզվելիս վնասել է ուսը», «բժշկական աննշան օգնության» համար գտնվել է «Ամերիկյան հոսպիտալ» կլինիկայում։

Ուշագրավ է, որ մինչ «Վրացական երազանք»-ի հիշյալ հայտարարությունը, «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Ղարիբաշվիլիին տեղափոխել են «Ամերիկյան հոսպիտալ»․ «կան տեղեկություններ օլիգարխի թիմում ենթադրյալ ֆիզիկական բախումների մասին»։

Դեկտեմբերի 10-ին Բիձինա Իվանիշվիլիի նախկին մտերիմ Գիորգի Բաչիաշվիլին, որին  լրատվամիջոցներն անվանել են Իվանիշվիլիի «անձնական բանկիր» և ում դեմ գործ է հարուցվել բիթքոյնների վերաբերյալ, ասել էր, որ Ղարիբաշվիլին «երկու շաբաթից ավել է, ինչ չի հայտնվել գրասենյակում»։

Մանրամասները՝ Aliq.ge-ում։

  • Կիսվել: