հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ղարաբաղում խաղաղապահների հարցը բանակցությունների հիմնական պահերից է․ ռուս քաղաքագետ

Ղարաբաղում խաղաղապահների հարցը բանակցությունների հիմնական պահերից է․ ռուս քաղաքագետ

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը բանակցությունների հիմնական պահերից մեկն է։ Նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ռուս քաղաքագետ Վադիմ Մուխանովը։

Նրա խոսքով, ռուս խաղաղապահները ղարաբաղյան հակամարտության գոտում հայտնվել են ժամանակին, քանի որ եթե այն ժամանակ կանխատեսվեր իրավիճակը, ապա այն վատթարանալու միտում ուներ։

Նա հիշեցրեց, որ խաղաղապահների մասին գաղափարը բազմիցս առաջացել է եւ հակամարտող կողմերը չեն աջակցել դրան։

«1990-ականներին ռուսական կողմից նման առաջարկներ հնչել են, թեման մի քանի տասնամյակ կար, բայց աջակցություն չէր ստանում։ Այս պահին կա կայուն շահագրգռվածություն  ռուսական կոնտինգենտի ներկայության վերաբերյալ, որը  խնդիրների բավականին լայն շրջանակ է կատարում։ Այո, հնարավոր են հարցեր, տեղյակ ենք միջադեպերի մասին, որոնք առաջանում են։ Բայց ո՞րն է այլընտրանքը»,- ասել է Մուխանովը։

Եթե ​​հակամարտող կողմերը աջակցեն եւ շահագրգռված լինեն ռուս խաղաղապահների գործունեության շարունակությամբ, ապա Ռուսաստանը, նրա կարծիքով, պատրաստ է կրել Ղարաբաղում ստեղծված իրավիճակում բավականին զգալի կոնտինգենտի առկայության բեռը։

«Սակայն դա կապված կլինի բանակցային գործընթացի հետագա զարգացման հետ»,- հավելեց փորձագետը:

  • Կիսվել: