Ղարաբաղն Ադրբեջանի «անքակտելի» մասն է. Փեզեշքիանը՝ Ալիևին
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը, որի շրջանակում Իրանի նախագահն ասել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի «անքակտելի» մասն է:
«Մենք երկու կողմից էլ հարազատներ ենք։ Փոխայցելությունները նպաստում են կապերի ամրապնդմանը։ Այդ պատճառով մենք պետք է ճանապարհներ բացենք փոխադարձ ուղևորությունները հեշտացնելու համար։ Մենք կարող ենք օգնել միմյանց և երկու երկրների ժողովուրդների համար ստեղծել հանգիստ և բարեկեցիկ կյանք»,-ասել է Պեզեշքիանը։
Հիշեցնենք, որ Փեզեշքիանն այսօր ժամանել է Ադրբեջան: Մեկնելուց առաջ նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև կապերի զարգացումը մեծ նշանակություն ունի։