հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գերմանիայում առաջարկել են բարձրացնել եկամտահարկը՝ Ուկրաինային լայնորեն աջակցելու համար

Գերմանիայում առաջարկել են բարձրացնել եկամտահարկը՝ Ուկրաինային լայնորեն աջակցելու համար

Գերմանիայում հնարավոր կլինի բարձրացնել եկամտահարկը՝ Ուկրաինային ռազմական մատակարարումներով ավելի լայնորեն աջակցելու համար։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի Նախարարների կաբինետին կից տնտեսական խորհրդի անդամ Մոնիկա Շնիցերը։

«Հատուկ միջոցառումները պահանջում են հատուկ միջոցներ: Այս մարտահրավերին հնարավոր պատասխանը կարող է լինել Ուկրաինային ցուցաբերվող համերաշխության հարցում ռազմական մատակարարումների առթիվ եկամտահարկի սահմանումը»,-ասել է նա:

Ավարտվել են Գերմանիայի նախարարների կաբինետի նիստերը՝ նվիրված երկրում բյուջետային ճգնաժամի լուծմանը։ Արդյունքում որոշվել է հաջորդ տարվա բյուջեն կրճատել 17 մլրդ եվրոյով։ Միաժամանակ որոշվել է նույնքան գումար գտնել Ուկրաինային աջակցելու համար։

 

  • Կիսվել: