հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Գերմանիայում 50 ոչխար մտել է սուպերմարկետ

Գերմանիայում 50 ոչխար մտել է սուպերմարկետ

Բավարիայում ոչխարները մտել են սուպերմարկետ և սկսել են վազվզել դրամարկղի մոտ, հայտնում են գերմանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Բուրգզին փոքրիկ քաղաքում մոտ 50 ոչխար հեռացել է իրենց հոտից և մտել է Penny սուպերմարկետ։

Խանութի ներկայացուցիչը հայտնել է, որ կենդանիները մոտ 20 րոպե անցկացրել են տարածքում։

Հաղորդվում է նաև, որ Penny-ի տնօրենը հայտնել է, որ որևէ հայց չի ներկայացնի այն հոտաղի դեմ, որը չի հետևել իր 50 ոչխարներին։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: