երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Գերմանիայի պաշտպանության նախարարը կոչ է արել նախապատրաստվել Ռուսաստանի «հիբրիդային պատերազմին»

Գերմանիայի պաշտպանության նախարարը կոչ է արել նախապատրաստվել Ռուսաստանի «հիբրիդային պատերազմին»

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը զգուշացրել է Գերմանիայի դեմ  «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի  հիբրիդային պատերազմի» մասին։

«Պուտինը հիբրիդային պատերազմ է վարում, և Գերմանիան հատուկ ուշադրության կենտրոնում է: Նա մեզ լավ է ճանաչում, Պուտինը գիտի ինչպես խայթել մեզ»,- հայտարարել է Պիստորիուսը Funke մեդիախմբի թերթերին։

Պիստորիուսն ընդգծել է, որ կարևոր է, որ Գերմանիան պատրաստվի դրան։

«Մենք պետք է պատրաստվենք, որպեսզի կարողանանք վստահորեն դիմակայել Պուտինի սպառնալիքին։ Եթե ​​մենք անտեսում ենք սպառնալիքը, քանի որ դա անհարմարավետություն է առաջացնում, ապա այն չի փոքրանում, այլ մեծանում է», - ասել է նա:

Սակայն ներկայումս ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի ռազմական հարձակում չի սպասվում, հատարարել է Պիստորիուսը։

«Սակայն մենք չենք կարող բացառել, որ Ռուսաստանը մի քանի տարի հետո կհարձակվի ՆԱՏՕ-ի տարածքի վրա»,- ասել է նա։

  • Կիսվել: