չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Գերմանիայի կանցլերը կայցելի Թուրքիա

Գերմանիայի կանցլերը կայցելի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հոկտեմբերին կայցելի Թուրքիա։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Մերցը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում  կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև կանդրադառնան առևտրային և տարածաշրջանային հարցերի։

Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը հայտնել էր, որ կընդունի Էրդողանի հրավերը և առաջիկայում կայցելի Թուրքիա։

  • Կիսվել: