ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Գերմանիայի կանցլերը Եգիպտոսում կմասնակցի Գազայի հատվածում hրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը

Գերմանիայի կանցլերը Եգիպտոսում կմասնակցի Գազայի հատվածում hրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նախատեսում է հոկտեմբերի 13-ին այցելել Եգիպտոս՝ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցելու նպատակով, տեղեկացնում է Bild-ը։ 

Նշվում է, որ հանդիպումը տեղի կունենա Շարմ էլ Շեյխում, այլ ոչ թե Կահիրեում, քանի որ եգիպտացիներն ու ամերիկացիները կարող են այնտեղ ավելի լավ անվտանգություն ապահովել։ 

Հաղորդվում է նաև, որ Մերցից բացի՝ Եգիպտոս են ժամանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին: 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասնակցության մասին դեռևս որևէ տեղեկություն չկա:

  • Կիսվել: