հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վարակվել է կորոնավիրուսով

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վարակվել է կորոնավիրուսով

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սեպտեմբերի 26-ին հանձնել է կորոնավիրուսի դրական թեստ: Նա գնացել է ինքնամեկուսացման, նրա մոտ մրսածության թույլ ախտանիշներ են: Այդ մասին հայտնել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտին:

Շոլցը չեղյալ է հայտարարել այս շաբաթ մասնակցությունը բոլոր միջոցառումներին: Նա գտնվում է Բեռլինում: Սեպտեմբերի 25-ին կանցլերը վերադարձել է Պարսից ծոցի երկրներ կատարած ուղեւորությունից, որի ընթացքում այցելել է Սաուդյան Արաբիա, Քատար եւ Արաբական Միացյալ Էմիրություններ:

Բանակցությունների հիմնական թեման եղել է Գերմանիային գազի մատակարարումների ապահովումը:

Նաեւ սեպտեմբերի 26-ին կորոնավիրուսով վարակման մասին է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Նենսի Ֆեզերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: