շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Գերմանիայի և ԵՄ դեսպանները Վրաստանում գործակալական ցանց են ղեկավարում. Թբիլիսիի քաղաքապետ

Գերմանիայի և ԵՄ դեսպանները Վրաստանում գործակալական ցանց են ղեկավարում. Թբիլիսիի քաղաքապետ

Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հերթական հարձակումն է սկսել եվրոպական երկրների դեսպանների վրա՝ հայտարարելով երկրում բողոքի ցույցերի նախապատրաստմանը նրանց մասնակցության մասին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

«Ինչ վերաբերում է հայտարարված հանրահավաքներին, Վրաստանի կառավարության դեմ հանրահավաքի վերջին շարքերում մենք կարող ենք տեսնել Եվրամիության և Գերմանիայի դեսպաններին։ Նրանք են, ովքեր ղեկավարում են այս գործակալական ցանցը։ Վրաստանում արմատական ​​խմբավորումներն ունեն իրենց հովանավորները դեսպանների տեսքով։ Համապատասխան միջոցներն ու հրահանգները գալիս են դրսից, և հենց այս դեսպաններն են անմիջականորեն ներգրավված մարդկանց միջև ատելության, չարիքի և բախման հրահրման գործում», - լրագրողներին ասել է Կալաձեն։

Այս շաբաթ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ արեց Վրաստանի իշխանություններին «դադարեցնել ԵՄ դիրքորոշման և քաղաքականության մասին կեղծ պատմություններ տարածելը»։ Պատճառը Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերի դեմ արմատականներին աջակցելու մեղադրանքներն էին։ Ավելի ուշ նմանատիպ հայտարարություն արեց նաև Վրաստանում ԵՄ պատվիրակությունը։

  • Կիսվել: