ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Գերմանիայի դպրոցներից մեկում թուրք աշակերտուհին ցույց է տվել «գորշ գայլերի» ժեստը

Գերմանիայի դպրոցներից մեկում թուրք աշակերտուհին ցույց է տվել «գորշ գայլերի» ժեստը

Թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության» համակիրները շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Եվրո-2024թ.-ի  շրջանակներում տեղի ունեցած դեպքերից հետո գրանցվել է ևս մի միջադեպ։ 

Մասնավորապես Գերմանիայի Մյունխեն քաղաքի դպրոցներից մեկում 13-ամյա թուրք աղջիկը դասամիջոցին ցույց է տվել Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը։

Հիշեցնենք, որ  «Եվրո-2024»-ի 1/8 եզրափակչի վերջին փուլում  Թուրքիայի հավաքականը մրցում էր Ավստրիայի դեմ։ Խաղից հետո համացանցում լայնորեն տարածվել էր Թուրքիայի ընտրանու պաշտպան Մերիհ Դեմիրալի խաղի 59-րդ րոպերին խփած գոլի տոնելը՝ նշյալ ազգայնական ժեստի ցուցադրմամբ, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել ամբողջ աշխարում։

  • Կիսվել: