հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Էրդողանի մասին «վիրավորական» խոսքի հետ կապված

Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Էրդողանի մասին «վիրավորական» խոսքի հետ կապված

Անկարայում Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ և իրենց արձագանքը հայտնել Բունդեսթագի փոխխոսնակ, Գերմանիայի Ազատ դեմոկրատական ​​կուսակցության (FDP) փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիչկիի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված հայտարարություններին, որոնք վիրավորական են համարել։

«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Գերմանիայի Դաշնային խորհրդարանի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիչկիի վիրավորական արտահայտությունները մեր նախագահի հասցեին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանջու Բիլգիչը։

Նրա խոսքով՝ գերմանացի քաղաքական գործչի հայտարարություններն անընդունելի են եւ զուրկ «քաղաքական բարոյականությունից»։

Նշվում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքն այս հարցում զեկուցվել է Անկարայում Գերմանիայի դեսպանին, որը կանչվել է նախարարություն։

Ավելի վաղ Գերմանիայի Ազատ դեմոկրատական ​​կուսակցության փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիչկին Էրդողանին անվանել էր «կոյուղու առնետ»՝ փախստականների ճգնաժամի ժամանակ նրա վարած քաղաքականության համար։

 

  • Կիսվել: