Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում հաղթել է սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը
Երեկ Գերմանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ըստ նախնական տվյալների Անգելա Մերկելի կուսակցությունը պարտվեց. սոցիալ դեմոկրատ Օլաֆ Շուլթզը Գերմանիայի կանցլերի հավանական նոր թեկնածուն է:
Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում հաղթել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը 25,7 տոկոս ձայներով։ Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ստացել է 24,1, Կանաչները՝ 14,8 տոկոս։ Ազատ դեմոկրատական կուսակցությունը չորրորդն է՝ 11,5, Այլընտրանք Գերմանյաի համար կուսակցությունը՝ հինգերորդը՝ 10,3 տոկոսով։
Կուալիցիայի թեկնածուներն են Կանաչները և Ազատ Դեմոկրատները: Խորհրդարան են մտել նաև սոցիալիստները և աջ ծայրահեղականները: Շուլթզը Մերկելի կուալիցիոն կառավարության ֆինանսների նախարարն էր: