երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև

Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այդ մասին հայտնել է «DPA» գործակալությունը՝ հղում անելով իր թղթակցին, որն ուղեկցում է նրան ուղևորության ժամանակ:

ՀՕՊ-ի ամրապնդմանն ուղղված գերմանական նախաձեռնության շրջանակներում լրացուցիչ 1 մլրդ եվրո է հավաքվել: «Եվ մենք ամեն օր աշխատում ենք, որ գումարը ավելանա», - ասել է նախարարը: Սկզբում Բերբոկը պատրաստվում էր այցելել Խարկով, բայց փոխեց ծրագրի այդ կետը: Այս այցը Կիև 7-րդն է Բերբոկի համար 2022 թվականի փետրվարից ի վեր։

  • Կիսվել: