երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց

Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց

Մայիսի 1-ին՝  Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը տեսաուղերձ է հրապարակել, որում նշում է, որ ներկայում Գերմանիայում աշխատում է ավելի քան 46 միլիոն քաղաքացի, ինչը ավելին է, քան երբևէ։

«Միևնույն ժամանակ, առաջիկա տարիներին երկրին անհրաժեշտ կլինեն ավելի շատ աշխատողներ: Ուստի մենք հոգ ենք տանում, որ աշխատանք ունենան նաև նրանք, ովքեր մեզ մոտ են եկել Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի պատճառով»,- հավելել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Ըստ Շոլցի՝ աշխատանքն ավելին է, քան պարզապես գումար վաստակելը, այն նաև համայնքի, գործընկերների և ճանաչված լինելու զգացում է:

  • Կիսվել: