հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գերմանիան պահանջում է պատասխանատվության ենթարկել հայ գերիների սպանության մեղավորներին

Գերմանիան պահանջում է պատասխանատվության ենթարկել հայ գերիների սպանության մեղավորներին

Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանության մասին վերջին լուրերը խիստ տագնապ են առաջացնում և պարզաբանում են պահանջում: Այս մասին հայտարարել են Գերմանիայի ԱԳՆ-ից «Հայպրես»-ի հարցմանն ի պատասխան։

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը վստահեցնում է, որ Գերմանիան դատապարտում է միջազգային մարդասիրական իրավունքի ցանկացած խախտում։

«Հակամարտության կողմերը պարտավոր են ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի պահպանումը, դադարեցնել դրանց խախտումները և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,-հայտարարել են Գերմանիայի ԱԳՆ-ում:

 

  • Կիսվել: