Գերմանիան կընդունի Ուկրաինայից փախստականներին՝ անկախ ազգությունից
Գերմանիան կընդունի Ուկրաինայում պատերազմից փրկվել ցանկացող բոլոր մարդկանց անկախ ազգությունից:
Այս մասին հայտարարել է ԳԴՀ ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: «Դա կախված չէ անձնագրից»,- news.am-ի փոխանցմամբ՝ ընդգծել է քաղաքական գործիչը:
Ֆեզերի տվյալներով՝ փախստականների մեծ մասը, որոնք ժամանում են Գերմանիա Ուկրաինայից, ազգությամբ ուկրաինացիներ են: Սակայն փախստականի կարգավիճակ են ստանում նաեւ նրանք, ովքեր ունեին Ուկրաինայում երկարաժամկետ կացության թույլտվություն, հաղորդում է «Նեմեցկայա վոլնան»
ԳԴՀ ՆԳՆ-ի խոսքով՝ այդ մարդկանց դեպքում անհրաժեշտ չէ անցնել համապատասխան կարգավիճակը ձեւակերպելու երկար գործընթացը: