չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Գերմանիան կողմ է ռուսական ատոմային ճյուղի դեմ ԵՄ-ն պատժամիջոցներ մտցնելուն

Գերմանիան կողմ է ռուսական ատոմային ճյուղի դեմ ԵՄ-ն պատժամիջոցներ մտցնելուն

Բեռլինը կողմ է, որպեսզի ԵՄ-ն պատժամիջոցներ մտցնի ռուսական ատոմային ճյուղի դեմ, ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը գերմանական dpa գործակալության հարցազրույցում։

«Դաշնային կառավարությունը դիմել է Եվրահանձնաժողովին՝ կոչ անելով ներառել քաղաքացիական ատոմային հատվածը։ Դա պետք է դառնա պատժամիջոցների հաջորդ փաթեթի մի մասը»,- նշել է նա։

Հաբեկն ընդգծել է, որ միջուկային տեխնոլոգիաները «չափազանց զգայուն ոլորտ են»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանին, իբր, այլեւս չի կարելի հուսալի գործընկեր համարել այս ոլորտում։

  • Կիսվել: