երկուշաբթի, հուլիս 20
20 / 7 / 2026
Գերմանիան կասեցրել է Վրաստանի հետ 237 մլն եվրո արժողությամբ նախագծերը

Գերմանիան կասեցրել է Վրաստանի հետ 237 մլն եվրո արժողությամբ նախագծերը

Գերմանիան կասեցրել է Վրաստանի հետ 237 մլն եվրո արժողությամբ նախագծերը։ Այդ մասին X-ի միկրոբլոգում տեղեկացրել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը:

Նրա խոսքով՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունն այդպիսով արձագանքել է Վրաստանի՝ ԵՄ ճանապարհից հեռանալուն և բողոքի ցույցերը ճնշելուն։

Նշվում է, որ դադարեցվել են կանաչ ջրածնի, էներգետիկ ցանցի, Բաթումի ջրային ենթակառուցվածքների ֆինանսավորումը։ Քաղհասարակության և օրենքի գերակայության աջակցությունը շարունակվելու է։

  • Կիսվել: