հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գերմանիան կարող է վերականգնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչը

Գերմանիան կարող է վերականգնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչը

Գերմանիայի պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում է շվեդական մոդելով պարտադիր զինվորական ծառայության վերադառնալու հնարավորությունը, գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է գերատեսչության ղեկավար Բորիս Պիստորիուսը։

«Այնտեղ (Շվեդիայում) բոլոր երիտասարդ կանայք և տղամարդիկ զննվում են, բայց նրանցից միայն մի մասն է ծառայում ակտիվ ծառայության մեջ: Հնարավո՞ր է նման բան այստեղ` մեր մտորումների թեմաներից մեկն է»,- ասել է նախարարը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «ցանկացած գաղափար պետք է ստանա քաղաքական մեծամասնության» աջակցությունը։

Գերմանիայում պարտադիր զորակոչը վերացվել է 2011 թվականի հուլիսին, որից հետո Բունդեսվերն անցել է պրոֆեսիոնալ բանակի։ Այս տարվա հունվարին պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Պիստորիուսը զորակոչի վերացումը սխալ է անվանել, սակայն խոստովանել է, որ այն հնարավոր չէ արագ շտկել։

  • Կիսվել: