շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գերմանիան աջակցում է Բաքվի եւ Երեւանի բանակցություններին ԵՄ Խորհրդի նախագահի միջնորդությամբ. դեսպանություն

Գերմանիան աջակցում է Բաքվի եւ Երեւանի բանակցություններին ԵՄ Խորհրդի նախագահի միջնորդությամբ. դեսպանություն

Գերմանիան աշխատում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման, քաղաքական եւ տնտեսական դիվերսիֆիկացիայի, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ սերտ եւ լավ հարաբերությունների հաստատման ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին ասել է Բաքվում Գերմանայի դեսպանության մամուլի քարտուղար Մարսել Վյետորը։

«Դրա համար տարածաշրջանում շատ կարեւոր են վստահությունը եւ հաշտեցումը։ Նպատակը հանապարփակ խաղաղությունն է բանակցությունների մկիջոցով, որպեսզի ադրբեջանցիները եւ հայերը կարողանան ապրել խաղաղ եւ անվտանգ իրենց ազգային սահմաններում։ Այդ նպատակով մենք աջակցում ենք եռակողմ բանակցությունների վերականգնմանը Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ եւ աջակցում ենք ցանկացած հարաբերության, որը կնպաստի խաղաղությանը եւ կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար»,- ասել է դեսպանության ներկայացուցիչը  տարածաշրջան Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի այցի նախօրեին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: