հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գերմանիան 65 մլրդ եվրո կծախսի գնաճի հետեւանքներից սպառողների եւ բիզնեսի պաշտպանության երրորդ փաթեթի համար

Գերմանիան 65 մլրդ եվրո կծախսի գնաճի հետեւանքներից սպառողների եւ բիզնեսի պաշտպանության երրորդ փաթեթի համար

Գերմանիան 65 մլրդ եվրո կծախսի միջոցների երրորդ փաթեթի վրա, որը նպատակ ունի պաշտպանել սպառողներին եւ բիզնեսը գնաճի սրընթաց աճի հետեւանքներից, նշվել է կառավարության կիրակի հրապարակած փաստաթղթում:

Հանրային տրանսպորտով արտոնյալ երթեւեկությունը երկարացնելու եւ 9 000 էներգատար ընկերություններին 1,7 մլրդ եվրո հարկային արտոնություններ տրամադրելու առաջարկները ներառող միջոցները կիրակի համաձայնեցվել են կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարող կոալիցիայի երեք կուսակցությունների հետ։
«Դա այսօրվա դրությամբ երեք փաթեթներից ամենամեծն է»,- ասել է Շոլցը մամուլի ասուլիսում։

  • Կիսվել: