ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գերմանական Der Spiegel-ը Ադրբեջան տեղափոխվող վարձկանների մասին նոր մանրամասներ է հայտնել

Գերմանական Der Spiegel-ը Ադրբեջան տեղափոխվող վարձկանների մասին նոր մանրամասներ է հայտնել

Հայտնի գերմանական Der Spiegel պարբերականը Ադրբեջան տեղափոխվող վարձկանների մասին նոր մանրամասներ է հայտնել:

Պարբերականը հրապարակել է սիրիացի 24-ամյա Իբրահիմի հետ ունեցած հեռախոսզրույցից հատվծներ։ Նրա խոսքով՝ իր գլխի վրայով հայկական կործանիչներն են անցնում․ «Մեզ ծանր հարվածներ են հասցնում։ Մենք այնքան շատ մարդ ենք կորցրել, որ չեմ էլ կարող հաշվել։ Միայն հույս ունեմ, որ դուրս կպրծնեմ այստեղից»։

Հոդվածում ասվում է, որ մինչև վերջերս Իբրահիմը Սիրիական ազատ բանակի «Սուլթան Մուրադ» դիվիզիայի կազմում մարտնչել է Բաշար Ասադի վարչակազմի դեմ։ Բայց հիմա ծառայում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունում Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Der Spiegel-ի հետաքննությունը ցույց է տալիս, որ Թուրքիան տարածաշրջան է ուղարկել ամենաքիչը 1000 սիրիացի գրոհայինների ու անօդաչու սարքեր։ Թուրքիան էլ, ըստ վարձկանի, յուրաքանչյուր զինյալին առաջարկում է ամսական 1․000 դոլար։

  • Կիսվել: