ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Գերմանացի պատգամավորը զրկվեց անձեռնմխելիությունից՝ Ադրբեջանից կաշառք ստանալու կասկածով

Գերմանացի պատգամավորը զրկվեց անձեռնմխելիությունից՝ Ադրբեջանից կաշառք ստանալու կասկածով

Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) կոալիցիայի անդամ Ակսել Ֆիշերին: Այսպիսով օրենսդիրը հնարավորություն է ընձեռել իրավապահներին խուզարկություններ կատարել ապացույցներ ստանալու համար:

Մարտի 4-ին խորհրդարանը միաձայն որոշում է կայացրել հիմնվելով Մյունխենի գլխավոր դատախազության և Արդարադատության դաշնային նախարարության համապատասխան առաջարկություններին: Հավանաբար, որոշումը կապված է Ֆիշերի հնարավոր լոբբիստական գործունեության հետ՝ հօգուտ Ադրբեջանի իշխանությունների:

Մասնավորապես, Մյունխենի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հետաքննություն է ընթանում, որը կպարզի, թե որքանով են հիմնավոր կասկածները, որ պատգամավորը Ադրբեջանից խոշոր կաշառք է ստացել:

Ըստ տեղեկատվության՝ Բադեն-Վյուրթեմբերգում և Բեռլինում Բունդեսթագի պատգամավորների և բնակելի տարածքների խուզարկություններ արդեն իսկ իրականացվել են 6 օբյեկտներում: Խուզարկություններին նախորդել էին լայնամասշտաբ քննչական գործողություններ՝ ուղղված Բունդեսթագի նախկին և ներկա պատգամավորների դեմ, որոնք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) գերմանական պատվիրակության կազմում էին:

Ավելի վաղ «Transparency International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության գերմանական մասնաճյուղը ողջունել է Բունդեսթագում Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի մասշտաբային հետաքննությունները, որոնցում ներգրավված է ոչ միայն Ակսել Ֆիշերը: 

Նշենք, որ Ակսել Ֆիշերը արդեն երրորդ պատգամավորն է, որին ուղղված մեղադրանքները հաստատվում են: Բացի նրանցից, սույն գործով մի շարք այլ գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաներ են անցնում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: