ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Գերազանց նորություններ Բաքվից և Երևանից». ԵՄ հատուկ ներկայացուցիչ

«Գերազանց նորություններ Բաքվից և Երևանից». ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանին Հայաստանի կողմից Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից 15 գերիների ազատ արձակումը:

Պաշտոնյան այս մասին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Գերազանց նորություններ Բաքվից և Երևանից: Լավ է, որ ազատ են արձակվել ավելի շատ պահվող հայեր: Կարևոր է նաև, որ ավելի շատ ականային քարտեզներ են փոխանակվել՝  Ադրբեջանի կողմում դժբախտ պատահարները կանխելու համար»,-գրել է պաշտոնյան:

  • Կիսվել: