երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գենիչեսկն ընտրվել է Խերսոնի շրջանի ժամանակավոր մայրաքաղաք

Գենիչեսկն ընտրվել է Խերսոնի շրջանի ժամանակավոր մայրաքաղաք

Գենիչեսկն ընտրվել է որպես Խերսոնի շրջանի ժամանակավոր մայրաքաղաք, որտեղ գտնվում են հիմնական իշխանությունները։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Ֆոմինը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ 

«Այսօր Խերսոնի վարչական շրջանի ժամանակավոր մայրաքաղաք է ընտրվել Գենիչեսկը, այնտեղ կենտրոնացած են բոլոր հիմնական իշխանությունները»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օրեր առաջ համաձայնել էր Խերսոնի շրջանից և հարակից տարածքներից զորքերն ու տեխնիկան Դնեպրի ձախ ափ դուրս բերելու մասին ՌԴ ԶՈւ բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինի առաջարկին։

  • Կիսվել: