երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
«Գազպրոմ»-ը վաղվանից կդադարեցի գազի մատակարարումը Նիդեռլանդներ

«Գազպրոմ»-ը վաղվանից կդադարեցի գազի մատակարարումը Նիդեռլանդներ

Հոլանդական GasTerra-ն տեղեկացրել է ՛՛Գազպրոմ Էքսպորտին՛՛, որ մտադիր չէ գազի դիմաց վճարել ռուբլով: Մայիսի 30-ին՝ օրվա վերջի դրությամբ ՛՛Գազպրոմ էքսպորտ՛՛-ը ընկերությունից ապրիլին գազի մատակարարման համար վճար չի ստացել և մայիսի 31-ից կդադարեցնի մղումը։ Այս մասին ասված է ՛՛Գազպրոմ՛՛-ի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԵՄ երկրներին մատակարարվող ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու տարբերակին անցնելու մասին: Նշվել է, որ եթե այդ երկրները գազի դիմաց ռուբլով չվճարեն, ապա կհամարվի, որ պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել:

 

  • Կիսվել: