երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Գազպրոմ»-ը 15-ամյա միջնաժամկետ պայմանագրեր կկնքի Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի հետ

«Գազպրոմ»-ը 15-ամյա միջնաժամկետ պայմանագրեր կկնքի Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի հետ

Ռուսական ՛՛Գազպրոմ՛՛ ընկերությունը 2024-ի կեսերին 15-ամյա միջնաժամկետ պայմանագրեր կկնքի Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի հետ, հայտնել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛15 տարվա միջնաժամկետ պայմանագրերը, որոնք մենք պայմանավորվել ենք Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի մեր գործընկերների հետ, կկնքվեն հաջորդ տարվա կեսերին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում:

2025 թվականի նոյեմբերի 1-ին այս պայմանագրերի շրջանակներում վստահելի, կայուն մատակարարումներ կսկսվեն Կենտրոնական Ասիայի հանրապետություններին՛՛:

  • Կիսվել: