երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Գազպրոմ»-ն Իրանի տարածքով գազի տարանցման հեռանկարներ ունի. Իրանի նավթի փոխնախարար

«Գազպրոմ»-ն Իրանի տարածքով գազի տարանցման հեռանկարներ ունի. Իրանի նավթի փոխնախարար

«Գազպրոմ»-ը հեռանկարային հնարավորություն ունի իր գազն Իրանի տարածքով հարեւան երկրներ փոխադրելու համար, այդ թվում՝ Պակիստան:

Այս մասին Իրանի նավթի փոխնախարար Ահմեդ Ասադզադեն լրագրողներին ասել Է «Ռուսաստանի Էներգետիկական շաբաթ» համաժողովի կողասրահներում: «Իրանի հարեւանները գազի սպառման մեծ շուկա են:
 
«Գազպրոմ»-ի համար դա մեծ հնարավորություն Է Իրանի տարածքով իր գազն արտահանել Իրանի հարեւան երկրներ: Որպես օրինակ կարելի Է նշել Պակիստանը, որը գազի մեծ սպառող Է»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: