«Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև փոխշահավետ գործակցությունը զարգանում է. Միլլեր
«Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև փոխշահավետ և գործընկերային փոխգործակցությունը հարաճուն զարգանում է: Այս մասին ասել է «Գազպրոմ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը, հայտնում է «Գազպրոմ»-ի մամուլի ծառայությունը:
«Մասնավորապես՝ խոսքը «Հյուսիս-Հարավ» նախագծի, այս տարվա սեպտեմբերին համապարփակ գիտատեխնիկական համագործակցության ծրագրի ստորագրման մասին է։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել բազմապլան ռազմավարական գործընկերությունը»,-հավելել է Միլլերը: