կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գազայում զոհերի թիվը հասել է 23,8 հազարի

Գազայում զոհերի թիվը հասել է 23,8 հազարի

Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով մահացած պաղեստինցիների թիվը գերազանցել է 23,8 հազարը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հոկտեմբերի 7–ից ի վեր իսրայելական գործողությունների հետևանքով 23 843 մարդ է մահացել, 60 317–ը` վնասվածքներ ստացել»,– ասել է Գազայի հատվածի առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

Միաժամանակ նա նշել է, որ վերջին մեկ օրում Գազայի հատվածում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իսրայելական 12 հարձակումների հետևանքով 135 մարդ է մահացել:

«Յուրաքանչյուր քսաներորդ պաղեստինցին կա՛մ զոհ է, կա՛մ վիրավոր, կա՛մ անհետ կորած», - հավելել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

  • Կիսվել: