կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 24 000-ը

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 24 000-ը

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 24 000-ը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera լրատվամիջոցը։

Զոհերից 10 400-ը երեխաներ են, այսինքն՝ անկլավի մանկահասակ բնակչության շուրջ 1 %-ը։

Վիրավորների թիվը հասել է առնվազն 61 000-ի։ 8000 մարդ անհետ կորած է։ Նրանք, ենթադրաբար, մնացել են ավերված շենքերի փլատակներում։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Պատանդներից 105-ը 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ փոխանակվել են Իսրայելում բանտարկված շուրջ 240 պաղեստինցիների հետ։

  • Կիսվել: